Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է դեկտեմբերին «Орешник» հրթիռային համակարգը տեղակայելու ծրագրերը։ Ըստ Белта գործակալության՝ ծրագրի մասին նա հայտարարել է Վիտեբսկի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:

««Орешник»-ը սարսափելի զենք է։ Այն մարտական հերթապահության կբերվի դեկտեմբերին։ Ինչ նպատակո՞վ։ Ես ուզում եմ, որ նրանք (մեր հակառակորդներն արտասահմանում) հասկանան, որ մենք կարող ենք դրանք «դրխկացնել», եթե իրավիճակը վատթարանա։ Մենք կնստենք Պուտինի հետ, որոշում կընդունենք և դրանք «դրխկացնենք»։ Այնպես որ, ձեզ կրակը մի գցեք։ Ի վերջո, այդպես սկսվեց պատերազմը Ուկրաինայում։ Դոնբասում ռուսախոսներին հալածում էին, սպանում և հետապնդում։ Դա իմ աչքի առաջ է կատարվել»,- նշել է նա։

Նա հիշեցրել է, որ Մինսկում մի ժամանակ խաղաղության համաձայնագրեր էին կնքվել, բայց հակառակորդները որոշեցին դիմել խաբեության, ինչը հանգեցրեց ներկայիս իրավիճակին. «Պարզվեց՝ համաձայնության չեն եկել։ Պարզվեց՝ Մինսկ էին եկել Ռուսաստանին և մեզ խաբելու համար։ Եվ խաբեցին։ Համը հանեցին։ Երկու միլիոն մարդ արդեն մահացել է, իսկ ուկրաինացիները՝ խեղվել։ Ինչո՞ւ եք ձեզ կրակը գցում։ Նրանք նորմալ ապրում էին։ Թե լեհերը, թե լիտվացիները և մնացածը»։