Չինաստանի պաշտպանության նախարար Դոն Ջունը ուրբաթ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի՝ ԱՍԵԱՆ-ի (ASEAN) պաշտպանության նախարարների 12-րդ ADMM-Plus-ի շրջանակում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ, հաղորդում է Синьхуа -ն:

Դոն Ջունը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջող հանդիպում են ունեցել Կորեայի Հանրապետությունում՝ սահմանելով Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների հաջորդ փուլի կայուն զարգացման ռազմավարական ուղեցույցները։

Նա նշել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունները պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկեն երկու առաջնորդների ձեռք բերած կոնսենսուսը իրականացնելու համար և աշխատեն հավասարության ու հարգանքի, խաղաղ համակեցության, կայուն ու դրական զարգացման վրա հիմնված ռազմական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ։