ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացասաբարչ է պատասխանել հարցին, թե արդյոք դիտարկո՞ւմ է Վենեսուելայի դեմ ռազմական հարվածներ՝ երկրում ուժի կիրառման անխուսափելիության մասին հաղորդագրությունների պայմաններում, գրում է Newsweek-ը:

Նախագահը մանրամասներ չի ներկայացրել։

Վերջերս Թրամփի վարչակազմը Խաղաղ օվկիանոսում մի շարք հարվածներ է հասցրել, ըստ պաշտոնյաների, թմրանյութեր տեղափոխող նավերին։ Այս հարվածների հետևանքով զոհվել է 61 մարդ, իսկ ԱՄՆ-ը մեծ թվով ռազմանավեր է տեղակայել տարածաշրջանում։