Մինչ Միացյալ Նահանգներն ուժեղացնում է ճնշումը, Վենեսուելան օգնություն է խնդրում Մոսկվայից, գրում է The Washington Post-ը։
Փաստաթղթերը վկայում են, որ Մադուրոն նամակ է պատրաստել՝ խնդրելով Ռուսաստանին, հրթիռներ, ռադարներ և արդիականացված ինքնաթիռներ մատակարարել ի պատասխան Կարիբյան ավազանում ամերիկյան զորքերի կուտակման։
Նամակում Մադուրոն Ռուսաստանից օգնություն է խնդրել իր երկրի օդային պաշտպանությունն ամրապնդելու, ներառյալ՝ մի քանի ռուսական Су-20МК2 կործանիչների վերականգնման համար ։
Ռուսաստանի առաջնորդին այս ամիս ուղղված նամակում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մի քանի խնդրանքով է դիմել։ Թրամփի վարչակազմը հարվածներ է հասցրել Հարավային Ամերիկայի ափերի մոտ գտնվող նավերին։
Մադուրոն նմանատիպ խնդրանքներով դիմել է նաև Չինաստանին և Իրանին։





























