Նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանդիպումը շատ կարևոր էր, սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: 

«Հարավային Կովկասը երբեք խաղաղություն չի վերականգնի, քանի դեռ Ռուսաստանի շոշափուկներն այստեղ են։

Ռուսաստանի վերջին ամրոցը Իվանիշվիլիի պաթոլոգիկ բռնապետությունն է։

Վրաց ժողովուրդը, պայքարելով իր ազատության համար, պայքարում է նաև տարածաշրջանում խաղաղության համար»,- նշել է Սաակաշվիլին։