Ռուս-ադրբեջանական սահմանին Դաղստանում գտնվող «Թագիրկենթ-Կազմալյար» անցակետի վերակառուցումը, որը կպահանջի 2,9 միլիարդ ռուբլի կապիտալ ներդրումներ, նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի վերջը։ Ըստ РБК-ի՝ ծրագրի մասին հայտարարել է հանրապետության տրանսպորտի և ճանապարհային տնտեսության  նախարարի պաշտոնակատար Մագոմեդ Թագիրովը։

Թագիրովը նշել է, որ աշխատանքների ավարտից հետո անցակետի նախագծային թողունակությունը զգալիորեն կաճի՝ հասնելով օրական 2400 փոխադրամիջոցի։

Նա հավելել է, որ այդ փոխադրամիջոցներից 1100-ը կլինեն բեռնատարներ, 1200-ը՝ մարդատար իսկ ևս 60 հազարը՝ ավտոբուսներ։