Հեռու չէ ժամանակը, երբ Եվրոպան կվճարի Բելառուսին երկրում պահպանված անտառներից և ճահիճներից եկող մաքուր, թարմ օդի համար, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Белта-ն։

 «Կգա ժամանակ, երբ այս գարշահոտ Եվրոպան մեզ կվճարի Աստծո տվածը պահպանելու համար,- շարունակել է Ալեքսանդր Լուկաշենկոն,- Որովհետև թթվածինը գալիս է ճահիճներից և անտառներից, ծառերից։ Եվրոպան սա չունի։ Բայց մենք ունենք։ Եվ քամին այս բարիքը տանում է այնտեղ, և նրանք մեր շնորհիվ շնչում են թարմ, լավ օդ։ Դրա համար պետք է վճարեն»։

 «Վճարելու փոխարեն նրանք սկսում են մեզ խեղդել պատժամիջոցներով։ Սա կանցնի։ Արդեն անցնում է։ Կարծում եմ՝ հեռու չէ ժամանակը, երբ նրանք մեզ կվճարեն դրա համար»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։