Նիգերիայում քրիստոնեությունը կանգնած է գոյության սպառնալիքի առաջ։ Հազարավոր քրիստոնյաներ մահանում են, սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Արմատական իսլամիստներն են պատասխանատու այս կոտորածի համար։ Ես այսուհետ Նիգերիան հայտարարում եմ «ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԵՐԿԻՐ», բայց դա դեռ ամենը չէ։
Երբ քրիստոնյաները կամ որևէ այլ նմանատիպ խումբ ենթարկվում է կոտորածի, ինչը տեղի է ունենում Նիգերիայում՝ 4476-ից 3100-ը (հաշվետու ժամանակահատվածում ամբողջ աշխարհում իրենց հավատքի համար սպանված 4476 քրիստոնյաներից 3100-ը (69%) Նիգերիայից էին -խմբ), պետք է ինչ-որ բան ձեռնարկել։
Ես խնդրում եմ կոնգրեսական Ռայլի Մուրին, նախագահ Թոմ Քոուլին և Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին անհապաղ ուսումնասիրել այս հարցը և արդյունքների մասին զեկուցել ինձ։
Միացյալ Նահանգները չի կարող անտարբեր մնալ, երբ նման վայրագություններ են տեղի ունենում Նիգերիայում և շատ այլ երկրներում։ Մենք պատրաստ ենք, ցանկանում և կարող ենք փրկել մեր մեծ քրիստոնեական համայնքը ամբողջ աշխարհում»,- նշել է Թրամփը։





























