Հայաստանում կապիտալի կառավարումը համեմատաբար նոր հասկացություն է։ Ավելի քան երկու տասնամյակ երկրի ֆինանսական միջավայրը ձևավորվել է հիմնականում ավանդական բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։ Երկար ժամանակ ընտանիքները երկարաժամկետ ֆինանսական ռազմավարություններ կառուցելու համար ունեին սահմանափակ հնարավորություններ։ Սակայն տնտեսության աճի և սփյուռքի ակտիվացման արդյունքում կապիտալի կառավարման մասնագիտական ծառայությունների նկատմամբ պահանջարկն աճում է։
Wilco Wealth Management-ն այս փոփոխությունների կենտրոնում է։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2002 թվականին՝ որպես «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ և երկար տարիներ գործել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության ներքո։ Ժամանակի ընթացքում ընկերությունը ստացել է բոլոր հիմնական լիցենզիաները՝ բրոքերային, ներդրումային, խորհրդատվական և ակտիվների հավատարմագրային կառավարման ծառայությունների համար՝ ձևավորելով կառուցվածքային և թափանցիկ մոտեցում կապիտալի կառավարմանը։
2025 թվականին, սեփականատիրոջ փոփոխությամբ և լայնածավալ ռեբրենդինգով նշանավորվեց ընկերության զարգացման նոր փուլի սկիզբը։ Այսօր Wilco-ն հիմնվելով ավելի քան երկու տասնամյակի փորձառության վրա՝ կառուցում է միջազգային ընկերություն, որը համատեղում է հայկական ավանդույթները, համաշխարհային չափանիշները և կապիտալի ժամանակակից կառավարման մշակույթը։
«Հայաստանում ֆինանսական որոշումները հազվադեպ են միանձնյա կայացվում։ Ավելի հաճախ դրանք քննարկվում են ընտանեկան սեղանի շուրջ՝ որտեղ ավանդույթները հանդիպում են ժամանակակից հավակնություններին», — ասում է Wilco Wealth Management-ի գործադիր տնօրեն Իրինա Բելիշևան։ «Մեր դերն այս գործընթացը կառուցվածքային դարձնելն է՝ աջակցելով ընտանիքներին սերունդների ապագան պլանավորելու հարցում»։

Գլոբալ ստանդարտներ․ տեղական արժեքներ
Wilco Wealth Management-ի ծառայությունների մակարդակը համարժեք է այն ստանդարտներին, որոնց սովոր են հաճախորդները Ցյուրիխում, Դուբայում և Լոնդոնում։ Միևնույն ժամանակ ընկերությունը համատեղում է գլոբալ փորձը Հայաստանի շուկայի խորքային ըմբռնման հետ։ Այդ հավասարակշռությունն է, որ հնարավորություն է տալիս Wilco-ին առաջարկել համաշխարհային մակարդակի լուծումներ՝ հարմարեցված հայկական ընտանիքների մշակույթին և արժեքներին։
Wilco-ի հիմքում երեք հիմնական արժեքներ են՝ վստահություն, ստեղծարարություն և կենսունակություն։ Դրանք ոչ թե կարգախոսներ են, այլ սկզբունքներ, որոնց վրա կառուցվում է յուրաքանչյուր հաճախորդի հետ հարաբերությունը։
«Վստահությունը մեր գործունեության հիմքն է։ Ստեղծարարությունը մեզ հնարավորություն է տալիս գտնել լուծումներ այնտեղ, որտեղ մյուսները տեսնում են սահմանափակումներ։ Իսկ կենսունակությունն արտացոլում է այն էներգիան և անկեղծ նվիրվածությունը, որոնք մեզ առաջնորդում են ամեն օր», — նշում է Իրինա Բելիշևան։
Լուծումներ ապագա սերունդների համար
Wilco-ի համար կապիտալի կառավարումը ոչ միայն ձևավորված արժեքների պահպանումն է, այլ նաև ապագայի ամուր հիմքի կառուցումը։ Ընկերությունն օգնում է ընտանիքներին բարեկեցությունը դիտարկել որպես ամբողջական մի համակարգ, որտեղ ֆինանսական, մշակութային և մարդկային ռեսուրսները փոխկապակցված են և ուժեղացնում են միմյանց։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ոչ միայն փոխանցել ակտիվները, այլև պահպանել այն գիտելիքը, փորձը և պատասխանատվությունը, որոնց վրա կառուցվում է ընտանիքի զարգացումը սերնդեսերունդ։
Wilco Wealth Management-ը մշակում է անհատականացված ռազմավարություններ, որոնք ներառում են ակտիվների կազմի ու կառուցվածքի կառավարումը, ներդրումային և հարկային պլանավորումը, իրավական խորհրդատվությունը և անհատական կոնսիերժ ծառայությունները։ Այս համապարփակ մոտեցումը հնարավորություն է տալիս ընկերությանը գտնել արդյունավետ լուծումներ անգամ ամենաբարդ խնդիրների դեպքում՝ սկսած տարբեր երկրներում և կարգավորման շրջանակներում ակտիվների կառավարումանից մինչև կապիտալի ժառանգական փոխանցման պլանավորում։

Wilco-ն սահմանում է նոր ստանդարտներ
Որպես վստահելի գործընկեր՝ Wilco Wealth Management-ը սահմանում է կապիտալի կառավարման նոր ստանդարտներ Հայաստանում և տարածաշրջանում՝ փոխակերպելով հաճախորդների փորձը և մշտապես բարձրացնելով որակի նշաձողը։
«Մեր առաքելությունը պարզապես ծառայություններ առաջարկելը չէ, այլ՝ գիտակցված կապիտալի կառավարման մշակույթ ձևավորելը», — ասում է Wilco Wealth Management-ի գործադիր տնօրենի տեղակալ Օլգա Օմելչենկոն։ «Դա պահանջում է համակարգային մոտեցում և հաճախորդների սպասարկման մշտական կատարելագործում»։
Հիմնական ձեռքբերումներ
- Կենտրոնացում HNWI/UHNWI (բարձր և գերբարձր զուտ արժեք ունեցող անհատներ) սեգմենտի վրա։ Wilco-ն կապիտալի կառավարման ոլորտը Հայաստանում բարձրացնում է նոր մակարդակի՝ առաջարկելով անհատականացված լուծումներ բարձր եկամուտ ունեցող հաճախորդների և ընտանիքների համար։
- Միջազգային փորձառություն։ Կարճ ժամանակում ընկերությունը ձևավորել է առաջատար միջազգային մասնագետներից բաղկացած թիմ, որը Հայաստան է բերել կապիտալի կառավարման լավագույն համաշխարհային փորձը։
- Հաճախորդների փորձի բենչմարքինգ։ Wilco-ն Հայաստանում առաջինն է, որ ներդրել է համաշխարհային ճանաչում ունեցող Market Responsiveness Index (MRI) մեթոդաբանությունը՝ հաճախորդակենտրոնության և սպասարկման որակի չափման ու շարունակական բարելավման միջազգային ստանդարտը։

Ապագայի տեսլականը
Wilco Wealth Management-ը շատ ավելին է, քան պարզապես ֆինանսական կառույց․ այն Հայաստանի ֆինանսական ոլորտում ձևավորում է նոր մտածելակերպ։ Միավորելով փորձն ու նորարարությունը, արժեքներն ու ժամանակակից մոտեցումը՝ Wilco-ն օգնում է ընտանիքներին պահպանել և զարգացնել իրենց բարեկեցությունը՝ սերնդեսերունդ։
«Հայաստանն արագորեն դառնում է գլոբալ ֆինանսական միջավայրի մասնակից, և Wilco-ն ապացուցում է, որ այստեղ ևս հնարավոր է ապահովել կապիտալի կառավարման համաշխարհային մակարդակ», — ընդգծում է Իրինա Բելիշևան։ «Մեր նպատակը պարզ է՝ լինել վստահելի գործընկեր և ընտանիքների բարեկեցությունը դարձնել կայուն ու գիտակցված արժեք»։
Իմացեք ավելին Wilco Wealth Management-ի մասին՝ https://wilco.management/web կայքում, միացեք Wilco-ի համայնքին LinkedIn-ում և հետևեք հիմնական ֆինանսական նորություններին Telegram-ում։"



























