Նախագահ Սամիա Սուլուհու Հասանը Տանզանիայի նախագահական ընտրությունների հաղթող է դարձել։ Նա վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ ազգային անկարգությունների ֆոնին, հաղորդում է BBC News-ը։

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Սամիան ստացել է ձայների 98%-ը, որը կազմում է չորեքշաբթի օրվա ընտրություններում տրված գրեթե 32 միլիոն քվեաթերթիկը։

Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել թափանցիկության բացակայության և լայնամասշտաբ անկարգությունների կապակցությամբ, որոնց հետևանքով, ըստ հաղորդումների, հարյուրավոր մարդիկ են զոհվել և հարյուրավորն էլ վիրավորվել են։

Համազգային ինտերնետի անջատումը դժվարացնում է զոհերի թվի ստուգման աշխատանքները։ Կառավարությունը փորձում է նվազեցնել բռնության մասշտաբները և իշխանությունները երկարաձգել են պարետային ժամը՝ անկարգությունները ճնշելու նպատակով։

Ըստ ընտրական հանձնաժողովի ղեկավարի՝ Սամիան ստացել է շուրջ 31,9 միլիոն ձայն, կամ ընդհանուր ձայների 97,66%-ը, ընդ որում, երկրի գրանցված 37,6 միլիոն ընտրողների գրեթե 87%-ը մասնակցել է քվեարկությանը։