Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր լեհ գործընկեր Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։
«Նա դա անում է, որովհետեւ մեծ խնդիրներ ունի տանը։ Նրա կուսակցությունը պարտվել է նախագահական ընտրություններում, նրա կառավարությունը կայուն չէ, իսկ ինքը հետ է մնում հանրային կարծիքի հարցումներում։ Մանֆրեդ Վեբերի (Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Եվրախորհրդարանում- խմբ.) հետ միասին նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ Ուկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ Դոնալդ Տուսկը «չի կարող փոխել ուղղությունը, քանի որ Լեհաստանը վերածել է Բրյուսելի վասալի»։
«Այժմ նա խուճապի մեջ է, հետապնդում է իր քաղաքական հակառակորդներին եւ քննադատում Հունգարիայի խաղաղ դիրքորոշումը՝ փորձելով շեղվել իր ներքին խնդիրներից։ Դա շատ տխուր է։ Հունգարիայի եւ Լեհաստանի միջեւ պատմական բարեկամությունն արժանի է ավելի լավը լինելու։ Ես չեմ կարող եւ չեմ աջակցի պարոն Տուսկի ռազմատենչ քարոզչությանը։ Հունգարիան ընտրում է այլ ճանապարհ՝ խաղաղության ճանապարհը։ Հունգարացի ժողովուրդը հրաժարվում է դառնալ Բրյուսելի վասալը։ Ժամանակն է, որ պարոն Տուսկը հաշտվի դրա հետ եւ զբաղվի իր գործերով»,- եզրափակել է Օրբանը։





























