Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Թուրքիայի «առաջատար դերի» մասին Հարավային Կովկասում «խաղաղության գործընթացներում», տեղեկացրել է «Անադոլուն»։

Ցախկնան հիշեցրել է, որ անցած շաբաթ այցելել է Ադրբեջան՝ նշելով Թուրքիայի «առաջատար դերի» մասին Հարավային Կովկասում խաղաղության եւ համագործակցության գործընթացներում։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարը նաեւ հայտնել է, որ Թուրքիան չափազանց կարեւոր դեր է խաղում ՆԱՏՕ արեւելյան հատվածում։

«Հաջորդ տարի Թուրքիան նորից կմասնակցի օդային ոստիկանության առաքելությանը։ Դա շատ նշանակալի գործնական համագործակցություն կլինի։ Պաշտպանական ոլորտում Էստոնիան չափազանց կարեւոր գնումներ է կատարում։ Մենք այդ գնումները կատարում ենք նաեւ Թուրքիայից։ Որովհետեւ Թուրքիան մեր չափազանց կարեւոր գործընկերն է»,- ասել է նա։