Այսօր Իրան է ժամանել երկրորդ ծանր տրանսպորտային Ан-124 ինքնաթիռը, գրել է «Дневник иранского журналиста» թելեգրամ-ալիքը։

«Հաշվի առնելով այս ամսվա բոլոր չվերթները՝ արդեն հինգ Ан-124 ինքնաթիռ վայրէջք է կատարել Իրանում։

Փորձագետների գնահատականներով՝ այս ծավալը բավական է մոտ 30 Як-130 ուսումնամարտական ինքնաթիռներ  առաքելու համար, ինչը մատնանշում է Մոսկվայի եւ Թեհրանի ռազմատեխնիկական փոխգործակցության ակտիվ փուլի մասին»,- ընդգծել է ալիքը։