Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում վերացվել է արտակարգ դրությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, այն քաղաքում մտցվել էր զանգվածային անկարգություններից հետո, որի զոհ էին դարձել 16 մարդ:
Դեկտեմբերի 17-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ժանաոզենում արտակարգ դրություն էր հայտարարել, որը ենթադրում էր պարետային ժամ` երեկոյան ժամը 11-ից մինչեւ առավոտվա 7-ը: Ավելի ուշ քաղաքում արտակարգ դրությունը երկարաձգվել էր մինչեւ 2012թ. հունվարի վերջը:
Տվյալ պահին բացահայտվել եւ ձերբակալվել են անկարգությունների վեց կազմակերպիչներ: Բացի այդ, բացահայտվել են տասնյակ մարդիկ, ովքեր Ժանաոզենում ջարդարարություն եւ կողոպուտ են իրականացրել:




























