Ամերիկյան «Բայրոն» ատոմակայանում, որը գտնվում է Չիկագոյից (Իլինոյս նահանգ) 150 կմ հեռավորության վրա, հունվարի 30-ին տեղի է ունեցել միջուկային ռեակտորի վթարային դադար: Կանգնել է երկրորդ ռեակտորը, որի էներգիայի մատակարարումը անհայտ պատճառով դադարել է: Ընդ որում էլեկտրաէներգիայի անջատումը չի ազդել առաջին ռեակտորի աշխատանքի վրա:
«Ատոմակայանում դիզելային գեներատորներն սկսել են աշխատել սովորական ռեժիմով, որպեսզի ապահովվի էլեկտրասնուցումը նրա դադարեցման պայմաններում», - ասվում է Excelon-ի` ԱԷԿ-ի օպերատորի հաղորդագրության մեջ:
Այժմ ԱԷԿ-ի աշխատակիցները դուրս են բերում ռեակտորից գոլորշին, որպեսզի արագացնեն սառեցումը: Excelon-ի ներկայացուցիչը հայտնել է, որ գոլորշին տրիտիում է պարունակել` ռադիոազդեցության փոքր քանակով ջրածնի իզոտոպ, որը «որպես անձրեւի բաղադրամաս ձեւավորվում է մթնոլորտի վերին ոլորտներում եւ կարող է հայտնաբերվել Երկրի ջրերի համարյա բոլոր մակերեւույթների վրա»:
Միջուկային էներգետիկայի կայունացման հանձնաժողովն արդեն հասցրել է հայտնել, որ այդ գոլորշին ոչ բնակչության, ոչ էլ շրջակա միջավայրի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում:
Իլինոյսում ԱԷԿ-ի պատահարը ամերիկյան միջուկաբանները համարել են ԱՄՆ-ում չորս տեսականոց վտանգի սանդղակում ամենացածր մակարդակ ունեցող վտանգը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:



























