Պրոֆեսիոնալ հիմունքների վրա ձևավորված չեխական բանակը նախատեսում է մինչև 2026 թվականը 2250 պայմանագրային զինծառայող զորակոչել, հայտնում է «Irozhlas» լրատվական պորտալը։
Ըստ պորտալի, ազգային զինված ուժերի անձնակազմի թվաքանակի ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի փետրվարի 24-ից հետո եվրոպական անվտանգության համար առկա սպառնալիքներով։ 2025 թվականի սկզբի դրությամբ զորքերում ծառայել է մոտ 24.5 հազար զինվորական։ Եվս մոտ 3.5 հազար զինծառայող ներգրավված է եղել չեխական բանակի կառուցվածքային ստորաբաժանումներում։ Ըստ հաղորդագրության, իդեալական կլիներ, որ ընդհանուր թվաքանակը հասցվեր 37.5 հազարի։
Չեխական ԶԼՄ-ների համաձայն՝ Չեխիայի բանակի անձնակազմի թվաքանակի 2026 թվականի ենթադրյալ աճը ժամանակակից պատմության մեջ ամենակարևորներից կլինի։ Ռեկորդը գրանցվել է 2006 թվականին, երբ զինված ուժերի հետ պայմանագրեր են կնքել 2,262 քաղաքացիներ։





























