Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքի կառավարության ղեկավար Կառլոս Մեյսոնը հայտարարել է պաշտոնը լքելու իր որոշման մասին։

Նրա հայտարարությունը համընկել է տարածաշրջանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների տարելիցի հետ։ «Մեր ամենածանր ողբերգության առաջին տարելիցից հետո ես որոշեցի ավելի անձնական հայացք նետել անցյալին», - նրա խոսքերը մեջբերել է El País-ը։ «Սեփական սխալներն ընդունելու ժամանակն է»։

«Ես այլևս չեմ կարող սա անել», - ասել է նա։ «Միգուցե իմ հեռանալը կբերի այն ուշադրությունը, որին արժանի է այս ողբերգությունը»։

2024 թվականի հոկտեմբերի 29-ին ուժեղ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել Իսպանիայի հարավում և արևելքում: Վալենսիա ինքնավար համայնքը ամենաշատն է տուժել փոթորկից, որը գրեթե 230 մարդու կյանք է խլել:

Այդ իրադարձությունից հետո քննադատություն է հնչել ինչպես Իսպանիայի կառավարության, այնպես էլ Վալենսիայի իշխանությունների հասցեին։ Ի թիվս այլոց, դժգոհությունը վերաբերում էր այն հանգամանքին, որ բնակչությանը, իբր, անժամանակ են տեղեկացրել մոտեցող փոթորիկի մասին և որ օգնությունը Վալենսիա է ժամանել ուշացումով։