ՀԷՑ–ի այսօրվա կառավարիչներն ասում են, թե իբր մեր ժամանակ տենդերներին 2-3 մասնակից էր լինում, հիմա 14–15 մասնակից է լինում, իբրև թե մենք մասնակիցներին թույլ չէինք տալիս, չէինք ներգրավում. կոչ եմ անում հրապարակել այդ բոլոր մասնակիցների անունները, գործունեության ոլորտը մինչև այս տենդերներին մասնակցելը և ֆինանսական բարձիկի չափը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, մամուլի ասւոլիսում հայտարարեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
«Որովհետև դրանք մեծ տենդերներ են, չի կարելի նոր բացված ինչ-որ կազմակերպության վստահել այդպիսի տենդերներ: Եթե չհրապարակեցին ամբողջությամբ, ուրեմն սա հերթական սուտն է, իսկ ես համոզված եմ, որ սա հերթական սուտն է»,–ասաց նա։
Դավիթ Ղազինյանը խոսեց նաև մեկ այլ խնդրից. Ըստ նրա, նոր միացումների, նոր բաժանորդների համար ներդրումային ծրագրի մեջ դրվել է ընդամենը 77 միլիոն դոլար, Սակայն փաստացի կատարվել է 254 միլիոն դոլարի ներդրում. «Այսինքն մենք մի հոդվածից վերցրել, դրել ենք նոր միացման հոդվածի վրա, վերցրել ենք շահագործումից, որը ենթադրում է նոր մալուխներ, նոր հենասյուներ։ եթե հանձնաժողովի ստիպելով մենք չշեղվեինք մեր ներդրումային ծրագրից, սակագնի թանկացման հարց էր լինելու։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք՝ ազատականացրեք շուկան այս մասով։
Պատկերացրեք, բազմաբնակարան շենքի կառուցապատողը, սեփականատերը գալիս վճարում է գումար, որի ընդամենը 20%-ն է անում ամբողջ այդ կատարվող աշխատանքի, իսկ 80%-ը դրվել է ՀԷՑ–ի կողմից և դրվել է այն հոդվածից, րը պետք է ծառայեր ցանցի կատարելագործմանը, նորացմանը»,–ասաց նա։





























