Աշխարհը մտել է նոր միջուկային դարաշրջան, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
«Միջուկային մեծ տերությունների միջև ռազմավարական կայունությունը փոփոխվում է։ Մենք անցել ենք միջուկային նոր դարաշրջան, որտեղ, ցավոք, ատոմային զենքի դերը մեծանում է», - ասել է Ստուբը Ազգային պաշտպանության դասընթացների բացմանը։ Նրա ելույթի տեքստը ներկայացրել է նախագահի գրասենյակը։
Նա հավելել է, որ Ֆինլանդիայի համար նման իրավիճակը մեծ թվով նոր տարրեր է ներառում։
«Ինչպես միասին զսպման միջոցներ կառուցել, ինչպես կառավարել լարվածության սրումը։ Սրանք հարցեր են, որոնց մասին մենք նախկինում ինքնուրույն էինք մտածում, ինչպես փոքրիկ Ֆինլանդիան։ Իհարկե, համաշխարհային իրավիճակը տարբեր էր», - ասել է նա։





























