Իրանը կքննարկի ԱՄՆ-ի հետ համագործակցության վերաբերյալ հարցումները միայն Իսրայելին տրամադրվող աջակցությունը դադարեցնելու և Մերձավոր Արևելքի ներքին գործերին չմիջամտելու դեպքում, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ իրանցի ուսանողների առջև Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման օրվա կապակցությամբ ունեցած ելույթում։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող հակասությունները երկու երկրների շահերի էական կոնֆլիկտ են։ Իրանը կքննարկի Իսլամական Հանրապետության հետ փոխգործակցություն սկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի հարցումները ոչ թե մոտ ապագայում, այլ այն միայն ու միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը լիովին դադարեցնի Իսրայելին տրամադրվող աջակցությունը, կրճատի Մերձավոր Արևելքում իր ռազմական բազաների աշխատանքը և այլևս չմիջամտի այդ տարածաշրջանի երկրների ներքին գործերին», - ասել է Խամենեին, նրա խոսքերը հրապարակվել են Իրանի գերագույն առաջնորդի Telegram-ալիքում։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը կքննարկի ատոմային խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու հարցն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն պատրաստ լինի անկեղծ երկխոսության։





























