Նյու Ջերսի նահանգում բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու համար մոբիլիզացվել են Ազգային գվարդիայի զիինվորները։ Այս մասին իր X սոցիալական ցանցի էջում հայտնել է նահանգապետ Ֆիլ Մերֆին։

Նահանգապետը պարզաբանել է, որ Նահանգային ազգային գվարդիան մոբիլիզացվել է՝ պարենի պահեստավորման և փոխադրման հարցում օգնելու համար։ Մերֆին մեղադրել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ Լրացուցիչ պարենային օգնության ծրագրի (SNAP) նպաստները շաթդաունի պատճառով հետևողականորեն և ամբողջությամբ չֆինանսավորելու անկարողության համար։ Նա ընդգծել է, որ Նյու Ջերսիի իշխանությունները կշարունակեն միջոցներ ձեռնարկել՝ պարենային ֆոնդերին աջակցելու և պարենային ճգնաժամից տուժած 800 հազար բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար։

Նոյեմբերի 3-ին հաղորդվել է, որ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը նոյեմբերին կկարողանա ապահովել միայն SNAP ծրագրի համար անհրաժեշտ ֆինանսավորման կեսը (Սննդային աջակցության լրացուցիչ ծրագիր), որով 42 միլիոն ամերիկացիներ պարենային կտրոններ են ստանում։

Նոյեմբերի 1-ին Թրամփը հայտարարել է, որ շաթդաունի պատճառով Սպիտակ տունը օրինական լիազորություններ չունի SNAP ֆինանսավորումը տրամադրելու համար։

ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը հոկտեմբերի 1-ից։ Այս «շաթդաունը» (գործունեության դադարեցումը) երկրի պատմության մեջ երկրորդն է իր տևողությամբ՝ զիջելով միայն Թրամփի վարչակազմի օրոք գրանցված ռեկորդային՝ 2019 թվականի հունվարի 35-օրյա շաթդաունին։