ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել նյույորքցիներին երեքշաբթի օրը կայանալիք քաղաքապետի ընտրություններում քվեարկել անկախ դեմոկրատ թեկնածու Էնդրյու Կուոմոյի օգտին։
«Դուր է գալիս ձեզ Էնդրյու Կուոմոն, թե ոչ, դուք, ըստ էության, դուք այլընտրանք չունեք։ Դուք պետք է քվեարկեք նրա օգտին և հուսաք, որ նա իրեն հիանալի ձևով կդրսևորի»,- գրել է նախագահը Truth Social-ում՝ հավելելով, որ Կուոմոն «կարող է դա անել»։
CBS-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է. «Ես ոչ մի կերպ Կուոմոյի երկրպագու չեմ, բայց եթե ստիպված լինեի ընտրություն կատարել վատ դեմոկրատի և կոմունիստի միջև, անկեղծ ասած՝ միշտ կընտրեի վատ դեմոկրատին»։
Թրամփը «կոմունիստ» է անվանում նախընտրական մրցապայքարի ֆավորիտին՝ 34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանիին։ Մամդանիի հաղթանակի դեպքում՝ Սպիտակ տան ղեկավարը կրկին խոստացել է դադարեցնել քաղաքի դաշնային ֆինանսավորումը, «բացառությամբ ամենաանհրաժեշտ նվազագույնի»։
Նախագահը վստահություն հայտնեց, որ եթե Մամդանին հաղթի, ապա Նյու Յորքը «լիակատար և բացարձակ տնտեսական և սոցիալական աղետի» կբախվի։
Մամդանին վճռականորեն քննադատում է Իսրայելի քաղաքականությունը և ընտրություններում հաղթելու դեպքում խոստացել է ձերբակալել վարչապետ Բենյամին Նեթանյահուին, եթե նա ժամանի Նյու Յորք։ Նա նաև հանդես է գալիս, մասնավորապես, բնակարանների վարձավճարի սահմանափակումների, ցածր գներով խանութներ ստեղծելու և ավտոբուսներով անվճար երթևեկության օգտին։
2021 թվականի օգոստոսին նա եղել է Նյու Յորքի քաղաքապետ, սակայն հրաժարական է տվել իր հանդեպ սեռական ոտնձգությունների մեղադրանքով հետաքննություն սկսվելու կապակցությամբ։





























