Ռուս-չինական հարաբերությունները ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ասվում է Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների երեսուներորդ կանոնավոր հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հաղորդագրության մեջ։
«Ռուս-չինական հարաբերություններն ունեն չունեն դաշինքային և կոնֆրոնտացիոն բնույթ և ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Հավերժական բարիդրացիության, բարեկամության, համապարփակ ռազմավարական փոխգործակցության, փոխադարձ օգուտի և փոխշահավետության ոգով, միմյանց դիտարկելով որպես առաջնահերթ գործընկերներ, Կողմերը կշարունակեն ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում և պատշաճ կերպով արձագանքել արտաքին մարտահրավերներին», - ասվում է փաստաթղթում։
Ընդգծվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են շարունակել նպաստել ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը, ինչպես նաև անշեղորեն միմյանց փոխադարձ կայուն աջակցություն ցուցաբերել իրենց առանցքային շահերին և լուրջ մտահոգություններին վերաբերող հարցերում։





























