10 տարվա ընթացքում Վրաստանից դեպի Ադրբեջան բեռնաշրջանառությունը կրճատվել է 40%-ով, իսկ Ադրբեջանից դեպի Վրաստան՝ 15%-ով։ Այս մասին նոյեմբերի 4-ին Երևանում կայացած «Օրբելի - 2025» միջազգային համաժողովում հայտարարել է Վրաստանի Տրանսպորտային միջանցքների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։

Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Եվրոպայից դեպի Կենտրոնական Ասիա բեռնահոսքը էապես կրճատվել է։ Նա հիշեցրել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տարեկան թողունակությունը կազմում է 5 մլն տոննա։ «Մինչդեռ 2023 թվականին օգտագործվել է այդ ներուժի միայն 11%-ը», - նշել է փորձագետը։

Ցագարեիշվիլին ընդգծել է, որ Ռուսաստանից դեպի Ադրբեջան երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը 9 անգամ ավելի մեծ է, քան հակառակ ուղղությամբ։