Վարշավան պլանավորում է սկսել սեփական «անօդաչու թռչող սարքերի պատի» կառուցումը առանց ԵՄ-ին սպասելու, Bloomberg-ին ասել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Չեզարի Թոմչիկը։
Նա հավելել է, որ այս ամիս իր նախարարությունը կհայտարարի անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու և ճնշելու տեխնոլոգիաների ներդրումների գումարը։ Պայմանագրերի առնվազն կեսը պետք է տրամադրվի լեհական ընկերություններին, ասել է Թոմչիկը։
«Մենք համաձայն ենք ողջ ԵՄ-ի երկինքը պաշտպանելու գաղափարի հետ և պատրաստ ենք դիտարկել արտաքին առաջարկներ կամ լուծումներ։ Սակայն մենք առաջնահերթություն ենք տալիս ազգային նախագծերին», - հայտարարել է փոխնախարարը։
Կառավարությունը նախատեսում է երկու տարվա ընթացքում ավարտել համակարգի վրա տարվող աշխատանքները։
«Անօդաչուների պատ» նախագիծը Գերմանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Բալթյան երկրների համատեղ նախաձեռնությունն է, որն ուղղված է ՌԴ-ի հետ սահմանի երկայնքով մոնիթորինգի միջոցներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու ավտոմատացված համակարգերից բաղկացած բազմաշերտ համակարգի տեղակայմանը։ Նախագիծը գտնվում է մշակման և նախատիպերի ընտրության փուլում։




























