Punchbowl-ի հիմնադիր Ջեյք Շերմանը հայտարարել է ԱՄՆ 46-րդ փոխնախագահ Դիք Չեյնիի մահվան մասին։
«Նա 84 տարեկան էր։ Նախկին փոխնախագահը մահացել է թոքաբորբի և սրտի հիվանդության բարդություններից», - ասվում է հայտարարության մեջ։
Չեյնին ծնվել է 1941 թվականի հունվարի 30-ին, Նեբրասկա նահանգի Լինքոլն քաղաքում։ Նա Հանրապետական կուսակցության անդամ էր և ծառայել է չորս նախագահների վարչակազմերում։ Նա պաշտպանության նախարար է եղել Ջորջ Բուշ ավագի նախագահության օրոք։
2001 թվականի հունվարից մինչև 2009 թվականի հունվարը՝ նա փոխնախագահի պաշտոնն է զբաղեցրել Ջորջ Բուշ կրտսերի օրոք։ Երկու անգամ կատարել է նախագահի պարտականությունները այն ընթացակարգերում, որոնց ժամանակ Բուշին անզգայացում է պետք եկել։ Ըստ Washington Post թերթի՝ Չեյնին եղել է «ԱՄՆ պատմության ամենաազդեցիկ փոխնախագահը»։



























