Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) մշտապես որպես միջնորդ է հանդես գալիս Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուկրաինական ատոմակայանների հարցում, երեքշաբթի օրը Փարիզում հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին, հաղորդում է Reuters-ը։

Գրոսիի խոսքով՝ գործակալությունը հետևում է Ուկրաինայի Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ժամանակավոր հրադադարի պահպանմանը։

Նա հավելել է, որ միջուկային էներգիայի նկատմամբ հետաքրքրությունը ամբողջ աշխարհում աճում է, սակայն ներդրումներն ու նոր նախագծերը պետք է իրականացվեն չտարածման կանոններին համապատասխան կերպով։