ԱՄՆ դաշնային դատախազները առաջարկել են ազատ արձակել մանկապղծության մեջ դատապարտված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին, եթե նա համաձայնվի ցուցմունք տալ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով Նյու Յորքի ուղղիչ կենտրոնում ֆինանսիստի խցակից, նախկին ոստիկան Նիկոլաս Տարտալյոնեին։
«Դատախազներն Էփշտեյնին ասել են, որ եթե նա հայտարարի, թե նախագահ Թրամփը ներգրավված է եղել իր հանցագործություններում, ապա նա ազատ կարձակվի»,- գրել է Տարտալիոնեն հուլիսին իր ներման խնդրագրում, որը հայտնվել է NYP-ի տրամադրության տակ։ Փաստաթղթում չի մանրամասնվում, թե ինչ հանցագործությունների մասին է եղել խոսքը։ Էփշթեյնն անձամբ շեշտել է, որ Թրամփը դրանց հետ կապ չունի, հայտնել է խնդրագրի հեղինակը։
Էպշտեյնը ձերբակալվել է Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին: Մեղադրողները հայտարարել են, որ ապացույցներ ունեն այն մասին, որ 2002-2005 թվականներին նա այցելություններ է կազմակերպել իր Մանհեթենի տանը տասնյակ անչափահաս աղջիկների համար, որոնցից ամենափոքրը 14 տարեկան է եղել: Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում եղել են բազմաթիվ գործող և թոշակառու պաշտոնյաներ ոչ միայն Միացյալ Նահանգներից, այլև շատ այլ երկրներից, այդ թվում՝ նախկին պետությունների ղեկավարներ, ինչպես նաև հայտնի ձեռնարկատերեր և շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ: Ֆինանսիստի քրեական հետապնդումը Միացյալ Նահանգներում դադարեցվել է 2019 թվականի օգոստոսի 10-ին բանտախցում տեղի ունեցած նրա ինքնասպանությունից հետո:
Հուլիսի 23-ին The Wall Street Journal-ը հաղորդել էր՝ հղում անելով Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաներին, որ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին գարնանը Թրամփին տեղեկացրել էր, որ իր անունը հայտնվել է Էպշտեյնին վերաբերող փաստաթղթերում՝ «շատ այլ ականավոր գործիչների» անունների հետ միասին։ Սպիտակ տունը այս հաղորդագրությունն կեղծ է համարել։





























