Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ գիշերը ռուսական հարձակմանը մասնակցել է 135 հարձակողական անօդաչու թռչող սարք։ Նա որպես օրինակ բերել է Դնեպրոպետրովսկի մարզի վրա հարվածը։ Կամենսկոյե քաղաքի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է ութ մարդ, վնասվել է բնակելի շենք և երկաթուղային ենթակառուցվածք։
«Նպատակակետերը մեր կարևորագույն ենթակառուցվածքներն են, այն ամենը, ինչն նորմալ, խաղաղ կյանք է ապահովում», - գրել է Զելենսկին։
Նա կրկին հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և որոշում է կայացվել նաև սառեցված ռուսական ակտիվների վերաբերյալ։




























