Եվրամիության յոթ երկիր ցանկանում է, որպեսզի Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր սահմանi ռուսական այն ապրանքների վրա, որոնցից 2024 թվականին արտահանման հասույթը կազմել է 5.4 միլիարդ եվրո, գրում է «Politico» թերթը։
«ԵՄ յոթ երկրները... մատնանշել են, որ Եվրահանձնաժողովը պետք է առաջարկի մաքսատուրքեր սահմանել ռուսական այն ապրանքների վրա, որոնցից 2024 թվականին արտահանման հասույթը կազմել է 5.4 միլիարդ եվրո»,- նշում է պարբերականը։
Ինչպես նշված է հոդվածում, նման առաջարկ են ներկայացրել Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան և Գերմանիան։
Սեպտեմբերին Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է, որ նախատեսում է առաջարկություն ներկայացնել՝ ռուսական նավթի ներմուծման համար ԵՄ մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով, նման առաջարկը, քանի որ այն վերաբերում է առևտրին, կարող է առանձին հաստատվել ձայների պարզ մեծամասնությամբ։ Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք Հունգարիան և Սլովակիան կարող են բացառություն պահանջել նման որոշումից, թե ոչ։





























