Թրամփը քննադատել է մաքսատուրքերին դեմ հանդես եկողներին՝ նրանց անվանելով «հիմարներ»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ներկայումս «աշխարհի ամենահարուստ և հարգված երկիրն» է՝ գրեթե զրոյական գնաճով և ֆոնդային շուկայի ռեկորդային ցուցանիշներով։
Ըստ նրա, 401 հազար դոլարն «ամբողջ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն» է, երկիրը ներգրավում է տրիլիոնավոր դոլարներ և շուտով կսկսի մարել «37 տրիլիոն դոլար կազմող հսկայական պարտքը»։
Թրամփը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ում ներդրումները ռեկորդային են, գործարաններն աճում են ամբողջ երկրով մեկ, և յուրաքանչյուր քաղաքացի (բացառությամբ բարձր եկամուտ ունեցողների) կստանա առնվազն 2000 դոլար դիվիդենտ։





























