Մենք կընդհարվենք Միացյալ Նահանգների հետ, դրանում ոչ մի կասկած չկա, ARD հեռուստաընկերության եթերում հայտարարել է Գերմանիայի շրջակա միջավայրի նախարար Կարստեն Շնայդերը։

Ըստ քաղաքական գործչի՝ Եվրոպան պետք է մաքասատուրքեր սահմանի, հակառակ դեպքում անհնար կլինի ապաածխածնազերծում անցկացնել արդյունաբերության մեջ։ «Չի կարելի կլիմայական նպատակները գրել Սահմանադրության մեջ և միջազգային համաձայնագրեր կնքել, այնուհետև դրանք չկատարել», ըստ DW-ի՝ ընդգծել է նախարարը։

2027 թվականին ԵՄ-ում ուժի մեջ կմտնի Սահմանային ածխածնի կառավարման մեխանիզմը (CBAM)։ Մեխանիզմը նախատեսում է սակագներ նվազ խիստ բնապահպանական չափանիշներ ունեցող երկրներից ներմուծման համար։ Դա ներառում է նաև Միացյալ Նահանգները։ Միջոցառման նպատակը եվրոպական արդյունաբերությունը անբարենպաստ մրցակցային պայմաններից պաշտպանելն է։