Վերջին օրերին հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել եմ, որ ղազախական ցորենի որակը էապես զիջում է ռուսականինը, բայց մտքովս չէր անցնի, որ 4-րդ կարգի (ցածր) որակի ցորենի ներկրումը գործող իշխանությունները կփորձեն ներկայացնել հացի գնի էժանացման միջոց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Ուղղակի ամոթ է․․․․ մենք պետք է դիվերսիֆիկացնենք ցորենի ներկրումը, բայց դա պետք է արվի տնտեսապես հիմնավոր և որակյալ այլընտրանքով, և ոչ թե շոուների համար․․․․»,– գրել է նա։