Հունգարա-բրիտանական գրող Դեյվիդ Սալոյը արժանացել է 2025 թվականի գրականության Բուքերյան մրցանակի իր «Մարմին» վեպի համար: Հայտարարությունը կատարել է ժյուրիի նախագահ, իռլանդացի գրող Ռոդի Դոյլը Լոնդոնում կայացած արարողության ժամանակ, ըստ մրցանակի կայքի:
Նա նաև պարզաբանել է, որ ժյուրիի անդամները հինգ ժամից ավելի քննարկել են վեց կարճ ցուցակում ընդգրկված գրքերը:
«Գիրքը, որին մենք անընդհատ վերադառնում էինք, որը առանձնանում էր մյուս հրաշալի վեպերի շարքում, «Մարմինն» էր՝ իր անսովորության պատճառով: Մենք երբեք նման բան չէինք կարդացել: Դա մռայլ գիրք է շատ առումներով, բայց կարդալը հաճույք է», - ընդգծել է Դոյլը:
Սալոյը ստացել է 50,000 ֆունտ ստեռլինգ և գավաթը, որը նրան հանձնել է անցյալ տարվա դափնեկիր Սամանտա Հարվին: Բրիտանացի գրողն արժանացել է Բուքերյան մրցանակի իր «Օրբիտալ» վեպի համար:





























