Եգիպտոսում հունվարի 31-ին բեդվինների կողմից պատանդ վերցված Չինաստանի 25 քաղաքացիները ազատվել են: Նրանք չեն տուժել:

24 չինացի աշխատողներ եւ Սինայական թերակղզու կենտրոնում գտնվող ցեմենտի գործարաններից մեկի թարգմանիչը նախօրեին առեւանգվել էին զինված մարդկանց խմբի կողմից, երբ ուղեւորվել էին ավտոբուսի կանգառ աշխատանքի մեկնելու նպատակով: Գերիների փոխարեն առեւանգիչները պահանջել են բանտից ազատել հինգ հանցագործների, որոնք Սինայում ահաբեկչությունների մասնակցության համար դատապարտվել են մահվան, հայտնում է  եղել «Սինհուա» գործակալությունը:
Չինացի քաղաքացիների առեւանգման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Աթ-Թաուհիդ վալ-ջիհադ» (միաստվածություն եւ ջիհադ).ծայրահեղական խմբավորումը:

Այդ տարածաշրջանում սա վերջին մի քանի օրում արդեն Չինաստանի քաղաքացիների առեւանգման երկրորդ դեպքն է:

Սուդանում սահմանապահների մոտ դեռեւս գտնվում են շինարարական ընկերություններից մեկի 29 չինացի աշխատողներ, որոնք առեւանգվել էին Հարավային Քորդոֆանում հունվարի  28-ին:

Նախօրեին ԿԺՀ-ի ԱԳՆ-ը Սուդան է ուղարկել հատուկ աշխատակազմ` նրանց ազատմանն աջակցելու նպատակով: