Ֆրանսիացի Ժան Դյուժարդենը, որը ընթացիկ տարեշրջանի ամենահայտնի դերասանն է դարձել «Արտիստը» ֆիլմի հսկայական հաջողությունների շնորհիվ, իր տեղն ապահովել է Հոլիվուդում: Այսուհետ 30-ամյա դերասանի աշխատանքի տեղավորման հարցերով զբաղվելու է ԱՄՆ հնագույն եւ աշխարհի խոշորագույն William Morris Endeavor գործակալությունը: Պայմանագրի ստորագրման մասին հաղորդել է The Hollywood Reporter ազդեցիկ ամսագիրը:

Հրատարակչության տվյալներով` Հոլիվուդի աշխատանքի տեղավորման առաջատար գործակալությունները ձգտում էին հասնել Դյուժարդենի շահերը պաշտպանելու իրավունքին: Լարված պայքարում հաղթանակել է շուկայի առաջատար William Morris Endeavor-ը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիացի դերասանը նպատակասլաց կերպով համաշխարհային փառք է նվաճում: Նախորդ տարի Կաննի կինոփառատոնում ստացած մրցանակից բացի, Դյուժարդենն արժանացել է նաեւ ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակի եւ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի պարգեւին: Նա նաեւ ներկայացված է ամենահայտնի` «Օսկար» մրցանակաբաշխությանը: