«Օսկարի» շնորհման 84-րդ արարողությունը դերասան Բիլլի Քրիսթալի հետ կվարի «Դերասան» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը` տերիեր Ուգգին:

Ներկայումս Բիլլին եւ Ուգգին միասին փորձեր են անցկացնում` պատրաստվելով փետրվարի 26-ին կայանալիք արարողությանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Hollywood Reporter ամսագիրը:

«Դերասան» կինոնկարից բացի, Ուգգին նկարահանվել է նաեւ «Ջուր փղերին» ֆիլմում, «Այսօր» հեռուստասերիալում, բազմաթիվ գովազդային տեսահոլովակներում եւ Մեծ Բրիտանիայում հայտնի Գրեմ Նորթոնի շոու ծրագրում:  Շունը առաջադրված է նաեւ «Օսկարի» «Ոսկե վզակալ» մրցանակի համար, որը տեղի կունենա փետրվարի 13-ին Լոս Անջելեսի «Պալոմար» հյուրանոցում: