Չինաստանի գլխավոր տուրիստական վայրերից մեկը` Շաոլին վանքը, վերածվել է աղբանոցի, որի արդյունքում այն կարող է զրկվել հինգաստղանի տուրիստական գոտու կարգավիճակից:
Ուշու ռազմարվեստի հայտնի կենտրոնը հայտնի է նաեւ իր անկարգությամբ եւ վատ սպասարկմամբ, գրում է չինական «Չայնա դեյլի» թերթը:
Անցյալ տարվա վերջին Չինական տուրիստական ասոցիացիայի ստուգումների արդյունքում արձանագրվել են խնդիրներ` կապված լուսավորության, կարգ ու կանոնի եւ մառուցվող ծառայությունների հետ:
Շաոիլինի վանահայրերին ժամանակ են տվել մինչեւ մարտ` իրադրությունը շտկելու համար: Դրանից հետո երկրի տուրիստական ադմինիստրացիան կարող է նվազեցնել համալիրի «աստղային կարգավիճակը», որը Չինաստանի տեսարժան վայրերից մեկն է, ինչպես չինացիների, այնպես էլ օտարերկրացիների համար: Շաոլինյան վանքը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























