Պերուի հարավում հունվարի 30-ին տեղի ունեցած երկրաշարժը գրեթե  500 մարդու զրկել է ծածկից: Այս մասին հաղորդել է երկրի պաշտպանության նախարար Ալբերտո Օտարոլան: Նա նշել է, որ բուժհաստատությունները 150 վիրավորների օգնություն են ցույց տվել:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով` 6,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները բնակելի 732 շենքի են վնասել: Նախարարը նշել է, որ Իկա քաղաքն այս անգամ ավելի լավ էր նախապատրաստվել տարերային աղետին դիմակայելուն, ինչի ապացույցը այն փաստն է, որ այնտեղ ոչ մի մարդ չի զոհվել: Նա հիշեցրել է, որ  2007թ. Իկայում երկրաշարժի արդյունքում հարյուրավոր շինություններ ավերվել էին, իսկ զոհերի թիվը հասել էր  600-ի, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: