Տասներկու մարդ զոհվել է, տասը` վիրավորվել միկրոավտոբուսի` Պակիստանում կիրճն ընկնելու հետեւանքով:

Միկրոավտոբուսում գտնվել է 23 մարդ: Ոստիկանությունը հաղորդում է, որ միջադեպի հավանական պատճառը վարորդի կողմից արագության գերազանցումն է: Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ տուժածներից ոմանց վիճակը չափազանց ծանր է, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: