Աֆղանստանի թալիբների իշխանությունը բուժառուներին, խնամողներին և անձնակազմին հրամայել են արևմտյան Հերաթ քաղաքի պետական բժշկական հաստատություններ այցելելիս բուրկա՝ իսլամական ամբողջական քող կրել։ «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) բարեգործական կազմակերպության տվյալներով՝ սահմանափակումներն ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին։ «Այդ սահմանափակումները ավելի են բարդացնում կանանց կյանքը և սահմանափակում նրանց հասանելիությունը բուժսպասարկմանը»,- BBC News-ին հայտնել է MSF-ի Աֆղանստանի ծրագրի ղեկավար Սառա Շատոն։
Նա նշել է, որ տուժել են նույնիսկ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցողները։
«Թալիբանի» կառավարության ներկայացուցիչը հերքել է «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) բարեգործական կազմակերպության տեղեկությունները։ Հաղորդագրությունները ցույց են տալիս, որ սահմանափակումները մասամբ վերացվել են տագնապի հայտարարությունից հետո։
MSF-ն, որը աջակցում է Հերատի տարածաշրջանային հիվանդանոցի մանկաբուժական ծառայություններին, հայտնել է, որ նոր օրենքի կիրառման առաջին մի քանի օրերի ընթացքում շտապ հոսպիտալացումները կրճատվել են 28%-ով։
Շատոն հայտնել է, որ «Թալիբանի» անդամները խոչընդոտել են բուրկա չկրող կանանց մուտքը բուժհաստատություններ։ Բուրկան ամբողջ երկարությամբ քող է, որը ծածկում է դեմքն ու մարմինը, հաճախ թողնելով միայն ցանցկեն ծածկույթ, որի միջով կարելի է տեսնել։
«Թալիբան» շարժման՝ առաքինության տարածմամբ, ընտանեկան բռնության կանխարգելմամբ և խիստ կրոնական ուսմունքների պահպանմամբ զբաղվող ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունները, որ կանանց ստիպել են բուրկա կրել։




























