Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովի դեմոկրատները հրապարակել են երեք էլեկտրոնային նամակ, որոնցում երեխաների սեռական շահագործման մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը այժմյան նախագահ Դոնալդ Թրամփին անվանում է «չհաչող շուն»։
Էպշտեյնի գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունն ԱՄՆ-ում կրկին ի հայտ եկավ, երբ Թրամփի վարչակազմը չտրամադրեց նոր նյութեր՝ հակառակ հանրապետականի՝ ֆայլերը գաղտնազերծելու նախընտրական խոստումներին։ Չորեքշաբթի հրապարակված էլեկտրոնային նամակները տրամադրել են Էպշտեյնի ժառանգներիը, որոնք Կոնգրեսից ծանուցագիր են ստացել։
«Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովի դեմոկրատները Ջեֆրի Էպշտեյնի ժառանգներից նոր էլեկտրոնային նամակներ են ստացել, որոնք լուրջ հարցեր են առաջացնում Դոնալդ Թրամփի և Էպշտեյնի սարսափելի հանցագործություններին նրա տեղյակության մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նամակներից մեկում Էպշտեյնն իր հանցակից Գիսլեն Մաքսվելին գրել է. «Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ շունը, որը չի հաչել, Թրամփն է... (Հանցագործության զոհը) մի քանի ժամ անցկացրել է նրա հետ իմ տանը... նրան երբեք չեն հիշատակել... ոստիկանապետը... և այլն։ Ես 75%-ով վստահ եմ»։
Նամակում Էպշտեյնի նշած զոհի անունը խմբագրվել է։
Լրագրող Մայքլ Վոլֆին ուղղված մի այլ նամակում Էպշտեյնը հայտնում է, որ Թրամփը, որն «իհարկե գիտեր աղջիկների մասին», նրան խնդրել է չեղարկել Մար-ա-Լագոյին իր անդամակցությունը։ Ինչպես նշում է CNN-ը, խոսքն, ըստ երևույթին, սպա-սրահի անձնակազմին իրենցով անելու մասին է։





























