Փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ իր կարծիքով, վարչակազմում, բացի նախագահ Դոնալդ Թրամփից, պետքարտուղար Մարկո Ռուբիոն օժտված է լավագույն հումորի զգացումով։

«Լսեք, բոլորս տարբեր կարծիքներ ունենք այդ հարցի վերաբերյալ։ Անձամբ ես, բացի նախագահից, որպես ամենազվարճալի մարդու, քվեարկելու եմ Մարկոյին օգտին։ Նա հիանալի հումորի զգացում ունի»,- առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերի հետ անցկացվող միջոցառման ժամանակ նշել է Վենսը։

Վենսը և Ռուբիոն համարվում են 2028 թվականի ընտրություններում Թրամփին հաջորդելու առաջատար թեկնածուները։ Հուլիսին պետքարտուղարը Վենսին անվանել է «հիանալի թեկնածու» 2028 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների առաջադրման համար։ Politico-ն ավելի ուշ հաղորդել է, որ Ռուբիոն գաղտնի հայտարարել է, որ Վենսը հաջորդ նախագահական ընտրություններում առաջատար հանրապետական ​​թեկնածուն է։