ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կից «Հումանիտար ծրագրերի կոորդինացման բյուրոյի» չորս աշխատակիցներին անհայտ անձինք առեւանգել են Եմենում: Հանցագործությունը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Սանայից 40 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ առաքելության ներկայացուցիչները վերադարձել են փախստականների ճամբար այցելելուց հետո:
Առեւանգողները կապի մեջ են մտել ոստիկանության հետ եւ պահանջել իշխանություններից բանտից ազատել իրենց համախոհին, ում դեմ հարուցվել է քրեական գործ: Հանցագործների հայտարարության համաձայն, գերիների առողջությանն ու անվտանգության ոչինչ չի սպառնում: Հայտնի չէ, թե նրանք ինչ կազմակերպություն են ներկայացնում:
Վերջին 15 տարվա ընթացքում արաբական աշխարհում առեւանգվել են ավելի քան 200 օտարերկրացիներ: Նրանցից շատերին հաջողվել է անվնաս վերադառնալ հայրենիք: ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների առեւանգված քաղաքացիները օգտագործվում են եմենյան ցեղերի կողմից ներքաղաքական նպատակներին հասնելու համար, հաղորդում է KM.RU-ն:




























