Երեւանում, հունվարի 31-ին, ժամը 03.30-ին, Ալեք Մանուկյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:



























