Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ ազատազրկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին կրկին թույլ չեն տվել հանդիպել իր փաստաբանների հետ։

Firat գործակալության փոխանցմամբ՝  Օջալանի փաստաբանները նշում են, որ իրենց կրկին մերժել են` պատճառաբանելով, թե եղանակային պայմաններն անբարենպաստ են։

Օջալանի եւ փաստաբանների միջեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2011-ի հուլիսի 27-ին, որից հետո փաստաբանների բոլոր դիմումները մերժվել են՝ եղանակային պայմանների, նավի անսարքության կամ անձնակազմի բացակայության պատճառով։

Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։