2025 թվականի նոյեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռ ուբեն Թաթուլյանը:

Ռ.Թաթուլյանն արգելանքի չի վերցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հանցաշխարհի հեղինակություն Ռոբսոնը (իրական անունը՝ Ռուբեն Թաթուլյան) ձերբակալվել է Հայաստանում։ Դրա մասին նոյեմբերի 12-ին հայտնել էր «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ Ռոբսոնը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, բայց ավելի ուշ ազատ է արձակվել։ «Իզվեստիա»-ի տվյալներով՝ նա Հայաստանի քաղաքացիություն ունի։

Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզվում է սպանության, խարդախության և հանցավոր համայնք կազմակերպելու համար. նրան ձերբակալել են հեռակա կարգով։