ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է NBC հեռուստաալիքից անհապաղ հեռացնել հաղորդավար Սեթ Մայերսին։
«NBC-ի Սեթ Մայերսը տառապում է անբուժելի Թրամփի անհասկանալիության համախտանիշով (ԹԱՀ)։ Երեկ երեկոյան նրան տեսել են անկառավարելի զայրույթի վիճակում, հավանաբար այն պատճառով, որ իր «շոուն» վարկանիշներում տապալվել է։ Բացի այդ, Մայերսն անտաղանդ է, և NBC-ն պետք է անհապաղ նրան հեռացնի», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Սեթ Մայերսը իր «Ուշ գիշեր Սեթ Մայերսի հետ» հաղորդման նոյեմբերի 13-ի թողարկման ընթացքում հիշատակել է սեռական հանցագործությունների համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործը՝ անդրադառնալով նաև ԱՄՆ նախագահին։
Ըստ նրա, ստացվել է էլեկտրոնային նամակ, որում ասված է. «Թրամփը գիտեր աղջիկների մասին»։ Հաղորդավարի կարծիքով, «դա բավականին մեղադրական է հնչում»։





























