Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ եւ լսել նրանց հուզող հարցերը` նախկինում հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումների հետ կապված:
Ծանոթանալով յուրաքանչյուրի գործին ու դիմումին առանձին եւ զրուցելով քաղաքացիների հետ` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը, հանդես գալով հարցի լուծման բարոյական տեսանկյունից, իր լիազորությունների սահմանում կձեռնարկվի համապատասխան միջոցներ փոխհատուցում չստացած քաղաքացիների հարցը լուծելու նպատակով:
«Թեեւ մայրաքաղաքի զարգացման համար կարեւոր են քաղաքաշինական ծրագրերը, սակայն հավաստիացնում եմ ձեզ, որ քաղաքաշինական որեւէ ծրագիր չի քննարկվի տնտեսվարողների հետ`մինչեւ հողօգտագործողների հարցը չլուծվի»,-նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը աշխատանքային խմբին հանձնարարել է շարունակել բանակցությունները հողատարածքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների հետ եւ քննարկել փոխհատուցման իրատեսական տարբերակներ:




























