Փետրվարի 1-ին, ժամը 12.29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խոշոր ջարդման արտադրամասի տարածքում «ԲԵԼԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է շրջվել եւ կա արտահոսքի վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բեռնաթափման ժամանակ «ԲԵԼԱԶ»-ը շրջվել է, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: